Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտում համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ այցելել են Թուրքիայի Հանրապետություն։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Անկարայում Հեյդար Ալիևի հուշարձան և Աթաթուրքի դամբարան:
Այնուհետև կադրերի գլխավոր տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Էլչին Խալիլովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն, տարբեր տեսակի զորքերի հրամանատարություններ, ինչպես նաև մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ու կադրերի պատրաստման ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի փոխանակում է տեղի ունեցել այս ուղղությամբ առաջիկա աշխատանքների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է նաև թուրքական «HAVELSAN» ընկերություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն