Submitted by H.Minasyan on
Թուրքիան արդեն 3-րդ անգամ է պահանջում ԵԽԽՎ-ից  վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը

Թուրքիան արդեն 3-րդ անգամ է պահանջում ԵԽԽՎ-ից վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը

Անկարան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը»։

«Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց վեհաժողովից:

ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ է թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:

Ավելացնել նոր մեկնաբանություն