Submitted by detq-editor on
Իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարցում առաջընթաց չկա. Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ  Իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման առաջընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։  «Չնայած փոխըմբռնման հուշագրի առկայությանը, իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման որևէ առաջընթաց դեռևս չկա»,- ասել է նա։  «Անկասկած, երկկողմ հարաբերություններում այդ բացասական երանգների առկայությունն ազդում է նաև այլ ուղղությունների

Իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարցում առաջընթաց չկա. Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման առաջընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Չնայած փոխըմբռնման հուշագրի առկայությանը, իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման որևէ առաջընթաց դեռևս չկա»,- ասել է նա։

«Անկասկած, երկկողմ հարաբերություններում այդ բացասական երանգների առկայությունն ազդում է նաև այլ ուղղությունների, այդ թվում՝ տրանսպորտային և տնտեսական հարցերի վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելացնել նոր մեկնաբանություն