Submitted by A.Muradyan on
Դետք

Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Երկու երկրները պատրաստվում են ստորագրել պաշտպանության ոլորտում ռազմական հետախուզական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Համաձայնագրի նախագիծը հրապարակվել է Ղազախստանի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կառավարական պորտալում։ 

«Ղազախստանի կառավարությունը պետք է որոշում ընդունի Ղազախստանի կառավարության և Ադրբեջանի կառավարության միջև պաշտպանության ոլորտում ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագծի հաստատման մասին»,- նշված է նախագծում։

Նաև շեշտվում է, որ կողմերը ռազմական հետախուզական գործունեություն չեն իրականացնում՝ ուղղված մյուս կողմի դեմ։

Ավելացնել նոր մեկնաբանություն