Submitted by A.Muradyan on
Detq

Հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու իրենց հաստատակամությունը։

«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանն անսասան է, և դա չի փոխվի»,- ասել է Ալիևը:

Ավելացնել նոր մեկնաբանություն