Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետիտիսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը, վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ Հունաստանի վարչապետի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն