Submitted by D.Guyumjyan on
դետք

Սիրիայի արևելքում ամերիկյան բազան հրթիռակոծվել է

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում։ Միջադեպի հետևանքվ հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել։

Հրթիռակործության հետևանքով զոհերի ու վիրավորների մասին տվյալներ հայտնի չեն։

Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։

#Դետքի_հետագծով

Ներկայումս ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի արևելյան և հյուսիսարևելյան շրջանները՝ Դեյր էր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։ Սիրիայի կենտրոնական կառավարությունն իր հերթին փորձում է վերականգնել իր հսկողությունն այս շրջանների նկատմամբ և տարբեր խմբավորումների աջակցությամբ պարբերաբար հրթիռակոծում է ամերիկյան բազաները։

Ավելացնել նոր մեկնաբանություն