Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն աջակցում է Իսրայելի դեմ երկրների օրինական գործողություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Իսրայելի դեմ երկրների օրինական գործողություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Մենք նաև աջակցել ենք Աֆրիկյան միության գագաթնաժողովի երեկվա որոշմանը, որով խնդրում ենք անհապաղ դադարեցնել իսրայելական հանցագործությունները Գազայի հատվածում»,- ասել է նա:

Քանաանին անդրադարձել է նաև Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ներկայացրած երկրորդ բողոքին։ 

«Հարավային Աֆրիկայի երկրորդ բողոքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը կարծում է, որ նախնական որոշումը բավարար է։ Մենք ակնկալում ենք, որ դատարանը լրջորեն կընդունի նախնական որոշումը, պատասխանատվության կենթարկի սիոնիստական ​​ռեժիմին և կհետևի իր սկզբնական գործողություններին լրացուցիչ քայլերով: Սա այն է, ինչ ակնկալում են աշխարհի ժողովուրդները»,- նշել է խոսնակը։

#Դետքի_հետագծով

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Իսրայելի ռեժիմը չի դադարեցնում Գազայի հատվածում կատարվող վայրագությունները։ Այս պատերազմն արդեն հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում, ուստի անհրաժեշտ է, որ Իսրայելի դեմ գործնական քայլեր ձեռնարկվեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն