Submitted by G.Avetisyan on
սդ

Պակիստանը Ադրբեջանին է վաճառում 1,6 մլրդ դոլար արժողությամբ Block III կործանիչներ. տելեգրամյան ալիքներ

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Պակիստանը Ադրբեջանի հետ կնքել է JF-17 Block III կործանիչների վաճառքի ամենամեծ արտահանման պայմանագիրը (1,6 մլրդ դոլար):

Նշվում է, որ պակիստանյան JF-17 կործանիչների վաճառքը Բաքվին կխախտի ուժերի հավասարակշռությունը Կովկասում:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում տարբեր առիթներով Բաքվի բռնապետը խոսել է այն մասին, որ Ադրբեջանն ու Պակիստանը նախատեսում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում: «Ադրբեջանցի ժողովուրդը շատ լավ գիտի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Պակիստանն էին, որ մեզ վճռական աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է Ալիևը նախորդ տարի Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն