Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի հատուկ ջոկատայինները մարտական վարժանքներ են անցկացրել։

Ադրբեջանի հատուկջոկատայինները մարտական վարժանքներ են անցկացրել

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների ընթացքում հատուկջոկատայինները հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական վերաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։

«Մարտական խմբերը ձնագնացներով անսպասելի հարձակում են գործել պայմանական թշնամու հենակետի վրա, ոչնչացվել է թիրախում հայտնաբերված կենդանի ուժը, արգելափակվել են մատակարարման ուղիները, ոչնչացվել են համալրման համար ժամանած ուժերը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նման զորավարժություններ ադրբեջանական հատուկջոկատայիններն անցկացրել էին նաև այս ամսվա սկզբին։ Այդ զորավարժությունը կրում էր «Մարտական գործողությունների անցկացում խիստ ցրտի պայմաններում» անունը:

Ավելացնել նոր մեկնաբանություն