Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի ավիացիան տարածաշրջանի ամենամեծ ուղղաթիռային նավատորմն է

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին հայտարարել է՝ Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի ավիացիան տարածաշրջանի ամենամեծ ուղղաթիռային նավատորմն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերում կատարված փոփոխություններին՝ Հեյդարին ասել է, որ Իրանի ռազմացամաքային ավիացիոն ուժերի ուղղաթիռների հրթիռների հեռահարությունը 20 կմ-ից հասել է 200 կմ-ի, ինչը ուղղաթիռներին թույլ կտա հայտնաբերել, հետապնդել  և ոչնչացնել  200 կմ հեռավորությամբ ծովերի մակերևույթի վրա  շարժվող թիրախները։

Իրանի բանակի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ ուղղաթիռներ արտադրող առաջադեմ երկրներում մարտական ​​պատրաստվածության մակարդակը 75 տոկոս է։ 

«Իրանի բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերի ուղղաթիռները,  չնայած պատժամիջոցներին,  չեն դադարեցրել աշխատանքը, և այժմ բանակի օդաչուները  պատրաստ են իրականացնել առաքելությունը»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում, որ երկրի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները համալրվեն ժամանակակից սպառազինությամբ։ Այս գործընթացին մեծապես խանգարում են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն Թեհրանը, այնուամենայնիվ, միջոցներ է գտնում զինված ուժերի կարիքները բավարարելու ուղղությամբ։
 



 

Ավելացնել նոր մեկնաբանություն