ք

Սեպտեմբերին ռազմական օպերացիայում թշնամու մարտական կորուստները եղել են շատ ավելի մեծ, քան ներկայացվում է պաշտոնապես. Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Փետրվարի 21-ին Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել էր 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի կորուստների մշտադիտարկման արդյունքները՝ 280 զոհված, որոնցից 212-ը՝ ռազմական գործողությունների արդյունքում, 48-ը՝ ոչ մարտական պայմաններում, 20-ը՝ ինքնասպան: Եվս 536 զինծառայողներ վիրավորում են ստացել:

Զեկույցում նշվում է, որ կորուստների մեծ մասը տեղի է ունեցել սեպտեմբերյան մարտական գործողությունների արդյունքում, և հիմնված է բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա: Կորուստների մասին տեղեկատվություն հրապարակել է նաև Խազարի ռազմական գիտահետազոտական ինստիտուտը: Ադրբեջանական պաշտպանության նախարարության 228, սահմանապահ զորքերի 9, արտակարգ իրավիճակների 3, ներքին զորքերի 17, տրանսպորտի նախարարության ռազմական անվտանգության 1 ու Ռազմավարական օբյեկտների պահպանության վարչության 1 սպանված:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում 234 զոհված զինվորականնների կոչումների մասին տեղեկատվությունը: 234-ից շարքային զինծառայողներ են 134, մնացած 100-ը սպաներ են:  
Նույնիսկ եթե ընդունենք, որ Ադրբեջանը սեպտեմբերին ռազմական օպերացիայում ներգրավել է հիմնականում հատուկ նշանակության ուժեր, անկասկած է, որ թշնամու մարտական կորուստները եղել են շատ ավելի մեծ, քան ներկայացվում է պաշտոնապես: 

Հայկական տեղեկատվական տիրույթում մեր ու Ադրբեջանի հնարավոր ռազմական բախումը, պատերազմը առավելապես ներկայացվում է կանխորոշված ելքով՝ հայկական կողմի անխուսափելի պարտություն: Նման քարոզչությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենադավություն, հարված Հայկական բանակին ու մեր պետականությանը թիկունքից»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն