Submitted by detq-editor on
դետք

ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային «F-16»-երի վաճառքն արգելափակելու փորձը

ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային «F-16» կործանիչների վաճառքն արգելափակելու փորձը, այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber»-ից։

Ռենդ Փոլի՝ վաճառքը չհաստատելու բանաձևը մերժվել է։

Քվեարկության ժամանակ 78 սենատոր դեմ է արտահայտվել բանաձևին, 13-ը աջակցել են։

Այսպիսով՝ Փոլի միակ փորձը՝ արգելափակել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-16»-երի վաճառքը, Սենատում ձայների մեծամասնությամբ մերժվել է։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն