Submitted by detq-editor on
Դետք

Ադրբեջանն ու Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» լրատվական կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Մտքեր են փոխանակվել մի շարք ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն