01

Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան․ Տիգրան Աբրահամյան

Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր: Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ, ռազմաուսումնական հաստատություն ավարտող սպաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի բարձր աշխատավարձ ստանան:

Եթե մարդը 4 տարի սովորում, ամեն տարի քննություն է տալիս, դեռ չեմ խոսում ավարտական քննությունների մասին, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո նույն քննությունը տա, որ աշխատավարձի աճ ունենա:

Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան, ու դրանից հետո միայն քննության անհրաժեշտություն առաջանա:

Նույնը վերաբերում է, օրինակ, զինվորական ակադեմիաներին: Զինվորականը ՀՀ-ում կամ արտերկրում ակադեմիա է ավարտում` մի մասը զորամասի հրամանատար նշանակվելու, մի մասը գեներալական պաշտոնների համար, նույն մարդկանց ասում են` դե ատեստացիա հանձնեք, որ աշխատավարձ բարձրանա:

Մի բան էլ. ԱԺ-ում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, խոսում էին այն մասին, թե վա՞տ է, որ իրենք այս օրենքով զինծառայողներին մղում են գիտելիքների կամ ֆիզիկական վիճակի բարելավման` անուղղակի խոստովանելով, որ բանակը հասցրել են մի մակարդակի, երբ մասնակիցների կեսից ավելին համապատասխան որակներին չի տիրապետում:

Երկրորդ, ոչ միայն վատ չի, այլ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց չեն ասում, թե ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու և այլն:

Բանակում կան կոնկրեր օղակներ-ստորաբաժանումներ, պատասխանատուներ, ովքեր կոնկրետ պատասխանատվություն ունեն զինծառայողների մասնագիտական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստության համար: Հիմա պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա:

Իհարկե, անբավար գնահատականների հանգամանքն իր մեջ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր էլ ունի, սակայն փաստ է, որ թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, ոմանց համար, միգուցե, մոտիվացիա ստեղծվել, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված»»,​​​​​​- գրել է պատգամավորը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»