Submitted by detq-admin on
Ստուգվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտունակությունը Քարվաճառի շրջանում

Ստուգվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտունակությունը Քարվաճառի շրջանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության աջակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է մեդիաշրջագայություն՝ ստուգելու Քարվաճառի շրջանում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը։ Լրագրողներն այցելել են Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում տեղակայված զորամաս։

Ադրբեջանական բանակի գնդապետ-լեյտենանտ Էթիբար Ախունդովը նշել է, որ զինծառայողների մարտական պատրաստվածությունն ավելանում է յուրաքանչյուր վարժանքի հետ: Նրա խոսքով՝ բոլոր զորավարժություններն անցկացվում են տեղանքին համապատասխան պայմաններում: Ընդգծվել է, որ երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել են բոլոր պայմաններն անձնակազմի սոցիալ-կենցաղային վիճակի, նյութատեխնիկական ապահովման բարելավման, միաժամանակ զինվորների մարտական պատրաստականության բարձրացման համար։

Ավելի ուշ ստուգվել է նաև «Կոմանդո» զորքերի  մարտական պատրաստվածությունը։ Անձնակազմն իրականացրել է մարտական իրական պայմաններին համապատասխան գործողություններ։ Ռազմական գործողությունները հիմնականում ներառել են պայմանական հակառակորդի տարածքի խորքեր ներթափանցելը, ականանետներից կրակոցները և խրամատներ մաքրազերծելը։

Ավելացնել նոր մեկնաբանություն