Ադրբեջանը Թուրքիա է ուղարկել ևս երկու ինքնաթիռ՝ բժշկական պարագաներով և բուժանձնակազմով
Ադրբեջանը Թուրքիա է ուղարկել ևս երկու ինքնաթիռ՝ բժշկական պարագաներով և բուժանձնակազմով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Թուրքիա են ուղարկվել ԱԻՆ օգնությունից բաղկացած հաջորդ երկու ինքնաթիռները՝ ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով։
Առաջին ինքնաթիռով ուղարկվել է ԱԻՆ շարժական դաշտային հոսպիտալ, որը հագեցած է բոլոր տեսակի բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Երկրորդ ինքնաթիռով ուղարկվել են վրաններ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ սարքավորումներ՝ փլատակներից տուժած մարդկանց տեղավորելու և օգնություն ցուցաբերելու համար։
Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 41 հոգուց, որից 34-ը բուժաշխատողներն են։
Ավելացնել նոր մեկնաբանություն