Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են։
Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության․ «Ադրբեջանական բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անց են կացվել «Մարտական գործողություններ ձնակույտներում և սաստիկ ցրտերին» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություններ։
Զորավարժության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են օպերատիվ շրջանի խորք՝ քարտեզի վրա նշելով առաջադրանքները և կատարել երևակայական հակառակորդի դիվերսիոն խմբին վնասազերծելու առաջադրանքները։
Ավելին, տեղաշարժման կանոնները կիրառվել են լեռնագնացության գործիքների կիրառմամբ բարձր լեռնային վայրերում դժվար տեղանքով, ինչպես նաև զառիթափ վայրէջքներով և լանջերով»:
Հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վերջ Ադրբեջանը արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել հակառակորդի առաջիկա նպատակները։
Հարցն այն է՝ ինչու ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն