Submitted by detq-editor on
Ռաիսին ՇՀԿ-ին անդամակցության օրինագիծը փոխանցել է Իրանի ԱԳՆ-ին

Ռայիսին ՇՀԿ-ին անդամակցության օրինագիծը փոխանցել է Իրանի ԱԳՆ-ին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) երկրի անդամակցության մասին օրինագիծը փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության անդամակցելու մասին օրենքը», որը հաստատվել է խորհրդարանի 2023 թվականի հունվարի 24-ի բաց նիստում։ Ավելի ուշ՝ փետրվարի 4-ին, օրինագիծը հաստատվել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ՇՀԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցել է 2005 թվականին: Կազմակերպությանը լիիրավ անդամակցության մասին Իրանի պաշտոնական դիմումը հավանության է արժանացել ՇՀԿ անդամ պետությունների կողմից անցյալ տարի Սամարղանդում կայացած հանդիպման ժամանակ:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը նախկինում ուներ ութ անդամ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն