Թուրքի բռնած ճամփեն. դարանակալ վտանգ, որ սպառնում է մեր երկրին
Արջակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ալիևը , երբ հրատապ կերպով Հայաստանի հանրապետությունից պահանջում է Ոսկեպար֊Բաղանիս հատվածի չորս գյուղերը, միայն Վրաստանի հետ կապող համապետական ճանապարը չէ, որ դնում է վտանգի տակ։ Այն ունի ստրատեգիական մեծագույն նշանակություն։ Բոլորն են խոսում Վրաստան տանող ճանապարհի կարևորության մասին, բայց ոչ բոլորն են նկատում այն դարանակալ վտանգը, որ սպառնում է մեր երկրին։
Հայտնի է, որ այդտեղից` լեռներով և սարերով ձգվում է անմարդաբնակ անտառապատ մի շրջան, զուրկ որևէ բնակավայրից։ Այն Նոյեմբերյանի սարերով սկսվում և Լոռվա ձորերով ու լեռներով շարունակվելով` հասնում է մինչև Վանաձոր։ Եվ եթե թշնամին կամենա, ապա մի գիշերում աննկատ, լուռ ու մունջ կշարժի իր զորքերը` միանգամից հայտնվելով Վանաձորի գլխին։ Եվ ոչ միայն Վանաձորի... Հայոց փորոտիքը կհայտնվի թուրքի ոտքի տակ։ Մի քայլ անելիս երկու քայլ առաջ պիտի մտածել։ ՔՊ֊ն դեռ էն գլխից քայլ է արել դեպի Երևան։ Հիմա էլ է պատրաստվում քայլի։ Միայն թե, այս անգամ, կարծես թե, այդ քայլը պատրաստվում է անել ադրբեջանցու ոտքով»։
Ավելացնել նոր մեկնաբանություն