Submitted by detq-editor on
Իրանը կկանգնի Լիբանանի կողքին՝ սիոնիստական ռեժիմի ահաբեկչության դեմ պայքարում

Իրանը կկանգնի Լիբանանի կողքին՝ սիոնիստական ռեժիմի ահաբեկչության դեմ պայքարում

 

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին հայտարարել է, որ Իրանը միշտ կկանգնի լիբանանցիների կողքին՝ ընդդեմ սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ․) կողմից իրականացվող պետական ​​ահաբեկչության:

 

Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի փոխարտգործնախարարն այս մասին ասել է Բեյրութում Իրանի դեսպանատան նոր շենքում Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի ոգեկոչման արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։

 

Պաշտոնյան շեշտել է, որ 44 տարվա պատժամիջոցներից և առավելագույն ճնշումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է բազմաթիվ ձեռքբերումների։  «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կկանգնի լիբանանցիների կողքին՝ ընդդեմ սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչության»,- ասել  նա։

 

Ալի Բաղերի Կանին իր ելույթում կոչ է արել Իրաքի կառավարության համար հարմար իրավիճակ ստեղծել Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սերտացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ այլ ելք չկա, քան բարելավել հարաբերությունները հանուն քրիստոնյա և մուսուլման ազգերի հզորության, առաջընթացի և բարգավաճման։

 

Նա հավելել է, որ Իրանը Լիբանանի բարեկամն է՝ չնայած հակառակ պնդումների առկայությանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն