Submitted by detq-editor on
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայում նոր տարածքների գրավման մասին

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայում նոր տարածքների գրավման մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում նոր տարածքներ են գրավել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Շոյգուն այս մասին ասել է Ռուսաստանի ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ։

 

Շոյգուի խոսքով՝ ռազմական գործողություններն ընթանում են Դոնեցկի Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում։ «Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ զարգանում են Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում»,- ասել է նա։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում իրականացրած հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Սոլեդար, Կլեշչեևկա, Պոդգորնոե, Կրասնոպոլյե, Բլագոդատնոե, Լոբկովե, ինչպես նաև Նիկոլաևկա բնակավայրերը։

 

Վերջինս հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին նոր միացած շրջաններում շարունակում են քաղաքացիներին վախեցնելու գործողություններ կատարել։ «Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերին և հիվանդանոցներին»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն