Ուրֆայում ձերբակալվել են թուրքեր, որոնք ոստիկանական համազգեստի քողի տակ թալանել են ավերված տները
Ուրֆայում ձերբակալվել են թուրքեր, որոնք ոստիկանական համազգեստի քողի տակ թալանել են ավերված տները
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո սկսվել է զանգվածային թալան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ օգնության անվան տակ դեպքի վայրում գտնվող մի քանի ավազակ է ձերբակալվել, մասնավորապես նման դեպքեր եղել են Ուրֆայում, որտեղ ոստիկանական համազգեստի քողի տակ թալանել են ավերված տները։
Բացի դրանից՝ օգնության կարիք ունեցողներն իրենց հեռախոսահամարները հրապարակել են սոցցանցերում, նրանց զանգել են և ծաղրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն