Submitted by detq-editor on
«Կարտոֆիլն այժմ շքեղ ապրանք է Արցախում»․ գերմանացի մարդաբաններից մեկի շարքը Արցախի շրջափակման թեմայով

«Կարտոֆիլն այժմ շքեղ ապրանք է Արցախում»․ գերմանացի մարդաբաններից մեկի շարքը Արցախի շրջափակման թեմայով

«Կարտոֆիլն այժմ շքեղ ապրանք է Արցախում»․ գերմանացի մարդաբաններից մեկի շարքը Արցախի շրջափակման թեմայով

Գերմանացի մարդաբաններն աշխատություն են պատրաստել՝ Արցախի շրջափակմանը նվիրված, որտեղ նշել են, որ Բերձորի միջանցքը փակողներն իբրև ակտիվիստներ են, բայց իրականում այդ ամենն Ադրբեջանի ԶՈՒ ձեռագիրն է։

«Դետք»-ը մեջբերում է հատվածներ աշխատությունից․

«Ավելի քան 120 հազար մարդ Լեռնային Ղարաբաղում կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Նրանցից հինգը խոսում են սովի, դեղորայքի բացակայության և օգնության հույսի մասին։

Դեկտեմբերի 12-ից ենթադրյալ բնապահպանները փակել են Բերձորի միջանցքը՝ միակ մնացած ճանապարհը, միայն որով սննդամթերքը, հիգիենայի պարագաներն ու դեղամիջոցները կարող են հասնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ենթադրյալ ակտիվիստները բողոքում են ոսկու՝ էկոլոգիապես վնասակար արդյունահանման դեմ, սակայն փորձագետների մեծ մասի կարծիքով՝ դա ադրբեջանական զինված ուժերի նախաձեռնությունն է։ Հայաստանն ու Ադրբեջանը տասնամյակներ շարունակ կռվում են Հարավային Կովկասում տարածքների համար, քանի որ բնակչության մեծամասնությունը հայեր են, սակայն Ադրբեջանն այն համարում է իր ազգային տարածքի մի մասը։ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո պայմանագիրը նախատեսում է, որ Հայաստանը կշարունակի վերահսկել առանցքային տարածքը և Բերձորի միջանցքը ռուսական հսկողության ներքո։ Ներկայիս շրջափակման պայմաններում Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են բանակցություններին խոչընդոտելու մեջ։ Լեռնային Ղարաբաղից խոսում են սուպերմարկետների դատարկ դարակների, լեփ-լեցուն հիվանդանոցների և միմյանց չտեսնելու զգացողության մասին։ Նրանցից ոմանք իրենց հայրենիքն անվանում են «Արցախ»՝ այդ տարածքում միջազգայնորեն չճանաչված հանրապետության անունով»։

Ավելացնել նոր մեկնաբանություն