Submitted by D.Guyumjyan on
դետք

Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ծագած խնդիրները կլուծեն երկխոսության միջոցով․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին դիվանագետն ասել է «Sputnik Արմենիա»-ի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:

«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները, որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել: 

Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը»,- նշել է դեսպանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն