Իսրայելը պատրաստ է գnրծողություն իրականացնել Ռաֆահում նույնիսկ առանց ԱՄՆ-ի աջակցության․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ իր երկիրը չի հրաժարվի Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից և պատրաստ է այն սկսել նույնիսկ առանց ԱՄՆ-ի աջակցության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Նեթանյահուն ասել է Թել Ավիվ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր ես հանդիպեցի պետքարտուղար Բլինքենի հետ: Ասացի նրան, որ ես իսկապես գնահատում եմ այն փաստը, որ մենք միասին կռվում ենք ՀԱՄԱՍ-ի դեմ ավելի քան հինգ ամիս:
Ես նաև նրան ասացի, որ մենք գիտակցում ենք խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց տարհանելու անհրաժեշտությունը: Իհարկե, մենք հոգում ենք հումանիտար կարիքների մասին և աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Նեթանյահուն ասել է, որ առանց Ռաֆահ մտնելու և այնտեղ մնացած գումարտակները ոչնչացնելու հնարավորություն չունեն հաղթելու ՀԱՄԱՍ-ին:
«Ես նրան ասացի՝ հույս ունեմ, որ դա կանենք ԱՄՆ-ի աջակցությամբ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք միայնակ»,- եզրափակել է Իսրայելի վարչապետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն