Submitted by D.Guyumjyan on
դետք

Զելենսկու գրասենյակից վստահեցնում են՝ Ուկրաինան կապ չունի «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի հետ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը վստահեցրել է՝ Կիևը  կապ չունի «Crocus City Hall»-ի հարձակման հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Մոսկվայի շրջանի «Crocus City Hall»-ի դեպքերին, որտեղ նոր են տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոշակի կրակոցներ, որոշակի ահաբեկչական գործողություններ անհայտ անձանց կողմից, հստակ ասենք՝ Ուկրաինան բացարձակապես կապ չունի այս իրադարձությունների հետ»,- հայտարարել է Պոդոլյակը։ 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի կիրառել ահաբեկչական մեթոդներ, նաև հիշեցրել, որ մարտի սկզբին արևմտյան երկրների դեսպանատները զգուշացրել են ծայրահեղականների մոտալուտ գործողությունների մասին։

Կիևի մասնակցությունն ավելի վաղ հերքել էր նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում, որտեղ պետք է կայանար «Picnic» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել համերգասրահում կրակոցների մասին:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն