Մեղավորներն անպատիժ չեն մնա․ Պատրուշևը՝ «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մասին
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Crocus City Hall» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողներն ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Անկասկած, մարդկանց զանգվածային մահերի մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է նա՝ իր ցավակցությունը հայտնելով կատարվածի կապակցությամբ։
Պատրուշևի համոզմամբ՝ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ահաբեկչությունն անվտանգության սպառնալիք է։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 143-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։
Ավելացնել նոր մեկնաբանություն