Այս պահի տվյալներով՝ տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայի «Crocus City Hall»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:
«Համապատասխան տեղեկություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհվածի և 100-ից ավելի վիրավորի մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն