Ահաբեկչության կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պուտինը նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։
Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է համազգային սգո օր` կապված «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Նշենք, որ Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 143-ի։
Ավելացնել նոր մեկնաբանություն