ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։
«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։
Ահաբեկչությունը դատապարտել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և քաղաքական այլ գործիչներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն