Submitted by D.Guyumjyan on
detq

Մակրոնը համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին և դատապարտել Մոսկվայում տեղի ունեցածը

Ֆրանսիան խստորեն դատապարտում է ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ռուս ժողովրդին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Համերաշխություն՝ զոհերի ընտանիքների, տուժածների և ռուս ժողովրդի հետ»,- գրել է նա։

Գրառման մեջ նաև նշվել է, որ Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևում է իրավիճակին։

Ավելացնել նոր մեկնաբանություն