Ադրբեջանի զինծառայողները մասնակցել են Պակիստանի օրվան նվիրված ռազմական շքերթին
Ադրբեջանի բանակի զինծառայողների ստորաբաժանումը և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբն Իսլամաբադում մասնակցել են Պակիստանի օրվա առիթով անցկացված ռազմական շքերթին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
Զինվորականներից բացի՝ շքերթին ներկա են գտնվել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակներ է հղել Պակիստանի վարչապետին և նախագահին։ Նամակներում նա նշել է, որ Պակիստանն Ադրբեջանի «մոտիկ ընկերն է, եղբայրը և հուսալի գործընկերը»։
Ալիևը բարձր է գնահատել Իսլամաբադի մշտական աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն