Submitted by A.Muradyan on
detq

Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական խոշոր դեսանտային նավեր խոցելու մասին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են ռուսական խոշոր դեսանտային «Յամալ» և «Ազով» նավերը, ինչպես նաև Սևաստոպոլում Ռուսաստանի սևծովյան նավատորմի կապի կենտրոնը և ենթակառուցվածքային մի քանի օբյեկտ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին։

«Պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը, կապի կենտրոնը, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան նավատորմի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ»,- ասվում է Ուկրաինայի ԶՈՒ հայտարարության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն