Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր վարչապետ Պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Վրաստանի վարչապետը։
Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել են տարածաշրջանային զարգացումներից՝ նշելով, որ Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի «խաղաղության» պայմանագիրը:
Կոբախիձեն իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան:
Ավելացնել նոր մեկնաբանություն