վսա

Քարտեզը եթե կից չէ սահմանը որոշող միջպետական պաշտոնական փաստաթղթի, այն պարզապես գունավոր նկար է

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրում է.  «Քարտեզը, եթե կից չէ սահմանը որոշող միջպետական պաշտոնական փաստաթղթի, այն պարզապես գունավոր նկար է, պատկեր, և այն չունի որևէ իրավական նշանակություն։ 

Միայն այն քարտեզը, որը կից է սահմանազատող փաստաթղթին, այսինքն, եթե այդ փաստաթղթի մեջ կա սահմանի բառային նկարագրությունը հստակ կորդինատներով և կողմնորշիչներով, ունի իրավական նշանակություն։ Ընդսմին, եթե փաստաթղթի և քարտեզի միջև կա տարբերություն, ապա գերակա է փաստաթղթի բառային նկարագրությունը։ 

Հիմա մեկն ինձ կասի՝ այսքան չարչրկված ՍՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները ո՞ր միջպետական փաստաթղթին են կից։ Ի՞նչ իրավական հիմք ունեն դրանք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն