Թուրք-ինդոնեզական ռազմական նոր համագործակցություն
Ինդոնեզիայի բանակի սպառազինությունը համալրվել է տանկերով, որոնք նախագծվել են Թուրքիայի հետ համատեղ. արտադրված տանկը կոչվում է «Վագր»:
Տանկերի նախատիպերի արտադրությունն ու փորձարկումները սկսվել են դեռևս 2017 թվականին։ Թուրքական FNSS-ի և ինդոնեզական «PT Pindad»-ի արտադրողները գործել են համատեղ ծրագրի շրջանակում։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Բացի տանկերից` Ինդոնեզիան նաև համագործակցում է թուրքական «TUSAS» ընկերության հետ՝ արտադրելու 12 միավոր «ANKA Drone» անօդաչու թռչող սարք, որը մշակվել է «Turkish Aerospace Industries»-ի կողմից։
Ավելացնել նոր մեկնաբանություն