Submitted by detq-admin on
Թուրքիայում արգելափակել են «Թվիթերը»

Թուրքիայում արգելափակել են «Թվիթերը»

Թուրքիայի իշխանությունները երկրում սահմանափակել են «Թվիթերը»։ Պատճառը երկրաշարժից հետո տարածված բողոքներն էին փրկարարական աշխատանքների համար համարժեք քայլեր չձեռնարկելու կապակցությամբ։

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իր թվիթերյան էջում գրել է․«Ես նշել եմ, որ աշխատանքների համակարգման համար պետք է օգտագործել VPN: Այս իշխանություններն արգելափակեցին երկրում «Թվիթերը»։ Մենք գիտենք այն ամենը, ինչ դուք փորձում եք թաքցնել: Սպասում ենք այս ամենի բացատրությանը»։

Թվիթերյան ցանցում էին այս երեք օրերին օգնությունը համակարգում: Քըլըչդարօղլուն նշել է, որ սա նպատակ է հետապնդում ավելի քիչ օգնության կանչեր գրանցելու։

Ավելացնել նոր մեկնաբանություն