Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ռազմավարական են դարձել․ Ադրբեջանում Բելառուսի դեսպան
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջան-Բելառուս փոխհարաբերություններին։
«Վերջերս Բելառուսի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2025-2026 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզը»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ Բաքվի և Մինսկի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ են զարգանում. «Բելառուսը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը։ Բացի դրանից՝ ներկայումս խորանում են միջխորհրդարանական հարաբերությունները»։
Նշենք, որ Բելառուսի դեսպանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանում գործող մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն