Արայիկ Հարությունյանի քարոզչական ռեպորտաժը եթեր չի հեռարձակվել
Բաքուն կրկին խախտում է միջազգային իրավունքը
Մարտի 28-ին ադրբեջանական «Az TV» հեռուստաալիքով պետք է ցուցադրվեր Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի քարոզչական ռեպորտաժը։ «Az TV» հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը պատճառաբանել է` իբրև հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշակի հստակեցումներ են անհրաժեշտ, ապա նշել. «Ցուցադրությունն անպայման տեղի կունենա, բայց երբ, պարզ չէ։ Երբ ժամանակը հայտնի լինի, մենք կհայտնենք հարցազրույցի օրվա մասին»։
Հայ իրավապաշտպաններն ավելի վաղ ահազանգել էին, որ Բաքուն կրկին խախտում է միջազգային իրավունքը։
«Հանցագործություն է պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով»,- ավելի վաղ ահազանգել էր Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ նույնիսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ բռնության սպառնալիքի տակ ռեպորտաժ հեռարձակելու դեպքում դրանց բովանդակությունը չպետք է հանրայնացնել և տրվել քարոզչությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն