Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ մարտի 30-ին կենտրոնական հրամանատարական կենտրոնում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպմանը վերլուծվել է հայ-ադրբեջանական «պայմանական սահմանին» ներկա օպերատիվ իրավիճակը, ներկայացվել են զորամասերի մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա պահելու, ծառայողական-մարտական գործունեությունը բարելավելու առաջադրանքներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն