Submitted by D.Guyumjyan on
դետք

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերաբացվի

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկայում կվերաբացվի, իսկ Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը կմեկնի Բաքու։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական փոփոխություններ են եղել։ Աղբյուրը հայտնել է, որ դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թեհրանի և Բաքվի հարաբերություններին ավելի մեծ աշխուժություն հաղորդելու համար։
 
Հիշեցնենք, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները վատթարացան 2023 թվականի հունվարին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհեր եղան։

Ադրբեջանն Իրանում փակեց իր դիվանագիտական ներկայացուցչությունը՝ հարձակումը որակելով որպես «ահաբեկչական գործողություն», իսկ  հետաքննությունը հանգեց եզրակացության, որ հարձակվողը «անձնական դրդապատճառներ է ունեցել»: Վերջինիս ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց դատարանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն