Հաքան Ֆիդանը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստին
Ապրիլի 3-4-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստին։
Հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի թվում ներառված կլինեն ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում վերջին զարգացումները, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո իրավիճակը դաշինքում և Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Ըստ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկության՝ Ֆիդանը հանդիպմանը կխոսի ՆԱՏՕ-ի` ահաբեկչության դեմ համատեղ ջանքերով պայքարելու անհրաժեշտության մասին, ինչը նրա պարտականություններից է:
Նշվում է, որ թուրք պաշտոնյան ևս մեկ անգամ կընդգծի, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամների համար անընդունելի է գործընկերային հարաբերությունների մեջ մտնել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ:
Հաքան Ֆիդանը կնշի, որ դաշնակիցների կողմից միմյանց նկատմամբ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցների և սահմանափակումների կիրառումը հակասում է դաշինքին: Նա կներկայացնի Թուրքիայի տեսակետը Եվրոպայի պաշտպանության և անվտանգության արդյունավետ ապահովման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է, որ Ֆիդանը կհանդիպի Բրիտանիայի, Գերմանիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն