Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը անհիմն է որակել ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:  Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:  «Տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»,- նշվում է հայտարարությունում:  Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայ

Բաքուն կրկին Փարիզին «ապակառուցողական գործունեության» մեջ է մեղադրել

Ադրբեջանը անհիմն է որակել ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ է անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Այս ամենը տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակներից է»,- նշվում է հայտարարությունում:

Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը  վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անթույլատրելի է համարում «Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը:

Ավելացնել նոր մեկնաբանություն