Բացարձակապես անհիմն են մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև
«Արևմուտքում հնչեցված մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, բացարձակապես անհիմն են»,- այս մասին ասել է Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ադրբեջանի նախագահը ապրիլի 2-ին Էնթոնի Բլինքենի հետ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը ստել է և մեղադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր հանդիսանալու մեջ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրագայի հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրին և Ալմա-Աթայի հռչակագրին։
Ադրբեջանը շարունակում է հակաֆրանսիական քարոզչություն իրականացնել տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով բոլոր հարթակները։
Ավելացնել նոր մեկնաբանություն