Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը պետք է Իսրայելի դեմ զղջում պարտադրող գործունեություն իրականացնի․ իրանահայ պատգամավոր

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրականացրած հարձակումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Շահվերդյանն ընդգծել է, որ Իրանը պետք է Իսրայելի դեմ վճռական և զղջում պարտադրող գործունեություն իրականացնի։

«Եթե սիոնիստներն իրենց ակնհայտ ագրեսիայի համար «զղջում պարտադրող» պատասխան չստանան, ապա անշուշտ կընդլայնեն իրենց ահաբեկչական գործողությունների շրջանակը։ Սիոնիստական ռեժիմը և նրանք, ովքեր ծուռ հայացքով են նայում Իրանին, լավ իմանան, որ Իրանի օրինական ու վճռական պատասխանը փոխադարձ գործողության տեսքով է լինելու»,- գրել է նա։

#Դետքի_հետագծով

Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան սպա։ Ներկայումս Իրանում տարբեր գործիչների, այդ թվում՝ մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի կողմից կարևորվում է Իսրայելին համարժեք հարված հասցնելու անհրաժեշտությունը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն