Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ տալ ահաբեկչությանը տարածաշրջանում. Էրդողան
Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ հարակից տարածաշրջանում։
Ըստ «Դետք»-ի` այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ (երեկոյան ընթրիք Ռամադան ամսին):
«Մենք վճռական ենք ցույց տալու բոլորին, որ Թուրքիայի և տարածաշրջանի ապագայում ահաբեկչությանը տեղ չկա: Վերջին ընտրություններից հետո մեր վճռականությունն էլ ավելի է ուժեղացել: Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները մեր ազգի թշնամիներն են»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նախապես հայտարարել էր, որ ամռանը հանրապետությունը վերահսկողության տակ կվերցնի Իրաքի հետ սահմանային ողջ գիծը և կավարտի աշխատանքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա, որ թուրքական սահմանների մոտ «ահաբեկչական պետություն» ստեղծվի:
Ավելացնել նոր մեկնաբանություն