Իրանի գերագույն առաջնորդն Իսրայելին պատասխան հարվածով է սպառնացել
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին եբրայերեն գրառում է հրապարակել՝ սպառնալով Իսրայելին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Խամենեին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Իրանի գերագույն առաջնորդի կողմից նման գրառման պատճառ է դարձել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա այդ երկրի կատարած վերջին հարձակումը։ «Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարած հանցագործության համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին իսրայելական ավիահարվածի մասին։
Հյուպատոսության շենքում է գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը հարձակման ժամանակ չի տուժել։ Հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով։ Հարձակման պատճառով զոհվել է իրանցի 7 զինվորական:
#Դետքի_հետագծով
Ներկայումս իրանական կողմը քննարկում է Իսրայելին հակահարված հասցնելու հնարավորությունը՝ միևնույն ժամանակ ձգտելով այնպես անել, որ դա չվերածվի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։ Ամեն դեպքում Թեհրանը չի կարող այս հարձակումն անպատասխան թողնել, քանի որ այդ դեպքում Իսրայելն անպատժելիության զգացում կունենա։
Ավելացնել նոր մեկնաբանություն