Իսրայելն Իրանի հետ հարաբերություններում պատրաստ է ցանկացած սցենարի․ Իսրայելի ՊՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ավարտվել են «ցանկացած սցենարի» նախապատրաստականաշխատանքները, որը կարող է զարգանալ Իրանի հետ հարաբերություններում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է «The Jerusalem Post» պարբերականը։
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Գալանտը նման հայտարարություն է արել բարձրաստիճան զինվորականների հետ «օպերատիվ իրավիճակի գնահատումից» հետո։ «Ավարտելով գնահատականը՝ նախարար Գալանտն ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունն ավարտել է հնարավոր ցանկացած սցենարի դեպքում Իրանի դեմ պատասխան միջոցառումների նախապատրաստական աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանն ավելի վաղ խոստացել էր, որ Դամասկոսում իր հյուպատոսության վրա իսրայելական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի 7 ռազմական խորհրդական, անպատասխան չի մնա։
#Դետքի_հետագծով
Իսրայելը ոչ միայն չի դադարեցնում Գազայի հատվածում մղվող անմարդկային պատերազմը, այլև արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա՝ Թեհրանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Այս համատեքստում Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարված հասցնելու տարբերակները, ինչը Իսրայելի իշխանություններին դրդել է զգուշանալ և մեծացնել անվտանգային միջոցառումների ծավալները։
Ավելացնել նոր մեկնաբանություն