Submitted by D.Guyumjyan on
դետք

ԱՄՆ իշխանությունները մեզ խնդրել են չհարվածել իրենց դիրքերին. Իրանի փոխնախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամադ Ջամշիդին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները խնդրել են Իրանին չհարվածել իրենց դիրքերին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Իրանը գրավոր զգուշացրել է ԱՄՆ-ին, որպեսզի չընկնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծուղակը և նահանջի, որ չտուժի»,- հայտարարել է Իրանի փոխնախագահը։

Ջամշիդին ավելացրել է, որ ի պատասխան ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարվածել ամերիկյան թիրախներին։ Նա նաև նշել է, որ Իսրայելն արդեն անվերահսկել է դարձել, վերջինս չի ենթարկվում անգամ իր գլխավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին։

Մոհամադ Ջամշիդին վստահեցրել է, որ Իսրայելի գործողություններն անպատասխան չեն մնա։

#Դետքի_հետագծով

Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով ներկայումս Իրանը դիտարկում է վերջինիս պատասխան հարված հասցնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ բռնկվի, որի հետևանքները աղետալի կլինեն բոլորի համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն